ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
30.10.2015 | 01:22

...թե չնայած նախագահական նստավայրից բարձրաստիճան պաշտոնյաներին հղված կտրուկ հրահանգին` «մուտիլովկաներ» չանել միմյանց դեմ, Արարատի մարզպետի, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության, ԴԱՀԿ-ի և դրանց «թագն ու պսակը» կազմող օմբուդսմենի «ինստիտուտի» վրա, «գլորումները» «մեկ» մարդու կողմից լայն թափ են ստացել, և բոլորը գիտեն` ով է այդ «մեկը», որ հանրաքվեից առաջ և հետո նորովի է ձեռնամուխ եղել իր դիրքերն ամրապնդելու գործին: Ընդ որում, որքան էլ տարօրինակ է, այդ «մեկի» անունն այդպես էլ չհնչեց, երբ ՄԻՊ-ի զեկույցում մի ամբողջ բաժին նվիրված էր հենց կառավարության և նրա «մասնաճյուղերի» քննադատությանը, ուստի «խոր» անհրաժեշտություն էր առաջացել «բամփելու» օմբուդսմենի գլխին: Ի դեպ, Արարատի մարզպետի տեղի վրա էլ «մեկը» վաղուց աչք ունի` «սերնդափոխության» պահով:

Դիտվել է՝ 1544

Մեկնաբանություններ